«ՌՈՄԱՆՏԻԿ ՓԱՐԻԶ» ՏՈՒՐ ՓԱԹԵԹ EN

        Սեպտեմբեր - հոմտեմբեր, 8 օր / 7 գիշեր
        Price: 85000 AMD*
        OVERVIEW

        Ֆրանսիան համարվում է զբոսաշրջիկների համար ամենագրավիչ երկիրը ամբողջ աշխարհում: Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Ֆրանսիան հայտնի է իր ծովափնյա և լեռնադահուկային հանգստավայրերով, հիասքանչ գյուղական բնակավայրերով։

        Երկիրը հարուստ է յուրահատուկ, զարմանալի մշակութային հուշարձաններով և տարբեր դարաշրջանի պատմություններով, ծովային և օվկիանոսային լայն ափերով, եզակի լանդշաֆտներով և բնական այգիներով, յուրահատուկ կենսակերպով և հիանալի ֆրանսիական հանգստավայրերով:

        Փարիզը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը, խոշորագույն քաղաքն ու զբոսաշրջային ամենամեծ կենտրոնն է: Այն համարվում է աշխարհի երրորդ ամենազբոսաշրջային քաղաքը: